Այսօր` նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին միասնության հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում` ի աջակցություն Արցախի:
Հանրահավաքին կմասնակցի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կաթողիկոսի օրհնությամբ հանրահավաքին կմասնակցի եւ ելույթ կունենա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ արդեն հայտարարել են, որ այսօր մասնակցելու են հանրահավաքին:
Նշենք, որ նախորդ կիրակի բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Ստեփանակերտում, որտեղ Արցախի իշխանությունները եւ քաղաքացիները պահանջեցին ՀՀ իշխանություններից ապահովել Արցախի անվտանգությունը եւ չստորագրեն որեւէ փաստաթուղթ, որը կներառի Արցախն Ադրբեջանի կազմում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը